Առնվազն 61 մարդ է մահացել ԱՄՆ-ում վերջին շաբաթվա ընթացքում արկտիկական ցիկլոնի պատճառով, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով տեղական իշխանությունների տվյալները։
Ուրբաթ օրը հեռուստաալիքը հաղորդել է 47 զոհի մասին։
«Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգներում վատ եղանակի պատճառով զոհերի թիվը հասել է առնվազն 61-ի», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ աղետի զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Թենեսի եւ Օրեգոն նահանգներում։ Երկրի կենտրոնական հատվածի շատ շրջաններ տուժել են ռեկորդային սառնամանիքներից և առատ ձյան տեղումներից։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝