Հունվարի 21-ին սարսափելի դեպք է տեղի ունեցել Աֆղանստանի լեռներում՝ կործանվել է Falcon 10B ինքնաթիռը։
Ինքնաթիռում ռուսներ են եղել, որոնցից երկուսը մահացել են։
Հետաքննությունը դեռևս պարզում է ողբերգության պատճառները։
Ինքնաթիռը նշված էր որպես դատարկ և ենթադրաբար թռչում էր առանց բեռի, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ այս ինքնաթիռը դուրս էր բերում ծանր հիվանդ ռուս կնոջը՝ Աննա Եվսյուկովային և նրա ամուսնուն՝ Անատոլիին։
Ողբերգական զուգադիպությամբ երկու ուղևորներն էլ մահացել են, օդաչուներն ու ուղեկցող բժիշկները ողջ են մնացել։
Ամուսնական զույգը շտապ հոսպիտալացման նպատակով վերադառնում էր Թայլանդից, Աննայի մարմնում անհայտ վարակ է հայտնաբերվել և կնոջ վիճակը կտրուկ վատացել է, որոշվել է նրան ուղարկել Ռուսաստան, որտեղ բժիշկները կփորձեին փրկել կյանքը, սակայն ինքնաթիռը չի հասել նշանակետին։
Փորձագետ Վլադիմիր Կոստյուչենկոյի կարծիքով, ով բազմիցս թռել է Աֆղանստանի լեռներում, այնտեղ տեղանքը բարդ է, իսկ կործանված ինքնաթիռի վայրէջքը անհնարին խնդիր էր։
«Նրանք բոլորը պետք է զոհվեին»,- ասել է փորձագետը Ռուսական առաջին ալիքի «Բացառիկ» հաղորդման ժամանակ։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝
Նյութը հրապարակման պատրաստեց GoodBlog.am-ը