ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ. Հզոր փոթորիկը պոկել է տանիքներն ու նետել մարդկանց վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հզոր փոթորիկ է գրանցվել Սիբիրում, որի հետևանքով մի շարք քաղաքներում տանիքներ են պոկվել և ծառեր տապալվել։


Օրվա աստղագուշակ


Որոշ բնակավայրեր հոսանքազրկվել են, գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Աշխատում է բնակչությանը փոթորկի մասին ահազանգելու ձայնային համակարգը։ Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել անվտանգության կանոններին»,- հայտնել է Կրասնոյարսկի երկրամասի արտակարգ իրավիճակների ծառայություն» հեռագրային ալիքը։

Քամու ուժգնացումնները հասել են վայրկյանում 33 մետրի:

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է ուժգին փոթորիկն ավտոբուսի կանգառներից մեկում շենքից պոկված բեկորները նետում անցորդների վրա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ